Շան հարձակման հետևանքով մարդ է մահացել. Անի Խաչատրյան
ОбществоԸստ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի՝ շան հարձակման հետևանքով մարդ է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը եւ կից կուսանկար հրապարակել։
«Ակնկալում եմ մեկնաբանություն»,– նշել է Խաչատրյանը:
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից պատասխանել են ավագանու անդամի գրառմանը՝ նշելով.
«Հարգելի տիկին Խաչատրյան, ողբերգական դեպքը, որի մասին գրել ենք, տեղի է ունեցել շաբաթներ առաջ: Ըստ նախնական վարկածի, շունը հարձակվել է քաղաքացու վրա, որը վազել է, սայթաքել եւ ծանր վնասվածք ստացել, որից հետո քաղաքացին մահացել է: Այնուհանդերձ, ուզում ենք նշել, որ Ձեր մեջբերած մեկնաբանությունում մեր ձեւակերպումները անհաջող են. մարդու մահվան պատճառների մասին եզրակացություն կարող են հայտնել միայն իրավապահները: Խնդրում ենք ներողամիտ լինել»: