Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ
ОбществоԳերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։ Այն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում:Դրամաշնորհային մրցույթի նպատակն է նպաստել բնական ռեսուրսների (հողի, ջրի, կենսաբազմազանության) կայուն օգտագործմանն։
Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝
Լոռու մարզ՝
Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:
Տավուշի մարզ՝
Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:
Գեղարքունիքի մարզ՝
Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:
Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 13 000 000 ՀՀ դրամ։
Կոոպերացիաներին տրվող դրամաշնորհի չափը կարող է լինեն 1 600 000 – 2 700 000 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց համար մինչև 800 000 ՀՀ դրամ։ Կոոպերացիաների կողմից ներկայացվող ծրագրերը կունենան առավելություն։ Մրցույթում հաղթելու դեպքում, մասնակիցը պարտավորվում է ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով (ներկայացվող ծրագրի բյուջեի 50 տոկոսը տրամադրվում է դրամաշնորհի միջոցով, իսկ մասնակցի կողմից պետք է տրամադրվի մյուս 50 տոկոսը կամ ավելին):
Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։
Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 070857 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ․ հասցեին։