Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները լուրջ վտանգ են ներկայացնում
ОбществоՄեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ պնդում են Պորտսմուտի համալսարանի գիտնականները:
Ինչպես հայտնում է The Conversation-ը, վերոնշյալ մասնագետները կոչ են անում հրաժարվել այդ դիմակներից, քանի որ դրանք վտանգավոր են եւ՛ առողջության, եւ՛ շրջակա միջավայրի համար: Ամեն ամիս մարդիկ միլիարդավոր դիմակներ են օգտագործում, դրանց մեծ մասը պատրաստված է պլաստիկե նյութերից, որոնք պահպանվում են շրջակա միջավայրում տասնյակ եւ հարյուրավոր տարիներ:
Նշենք, որ արդեն այսօր տասնյակ եւ հարյուրավոր օգտագործված դիմակներ են գտնվում լողափերին, անտառներում, այդ թվում նաեւ Հայաստանում:
Գիտնականների խոսքով՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում պլաստիկե թափոններ վնաս են հասցնում շրջակա միջավայրի եւ մարդկանց: Որոշ կենդանիներ կարող են սխալմամբ դրանք օգտագործել սննդի մեջ:
Նետված դիմակները կարող են կորոնավիրուսի բռնկում առաջացնել աղբը հավաքողների շրջանում, քանի որ նման պայմաններում վիրուսը պահպանվում է դիմակների վրա մինչեւ 7 օր:
Այդ աղետը կանխելու համար գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարվել մեկանգամյա օգտագործման դիմակներից եւ օգտագործել ֆիլտրեր պարունակող բազմակի օգտագործման դիմակներ եւ դրանք լվանալ ու պահպանել, ինչպես նշված է ցուցումներում: