Պարետը նոր որոշում է հրապարակել, թե ովքեր կարող են դիմակ չկրել
ОбществоԱրտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների եւ կանոնների վերաբերյալ հրապարակվեց պարետի նոր որոշումը։ Կատարվել են հետեւյալ առանցքային փոփոխությունները։
«Վերաբացվել են՝
Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական եւ առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
Ոչ ֆորմալ եւ շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։
Միաժամանակ, դեռեւս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի եւ մշակութային խմբակների մասով
Գրադարանները
Թանգարանները
Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները եւ կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
Ոչ ֆորմալ եւ շարունակական կրթության ոլորտի
Գրադարանների եւ թանգարանների
Թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային միջոցառումների
Օդանավակայանների եւ օդային ուղեւորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչեւ 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն: