ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը
Политика

ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը։
Կառույցը հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։ «Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,- ասված է հայտարարության մեջ։