77-ամյա թոշակառուն բռունցքների օգնությամբ ստիպել է իրեն կողոպտել ցանկացող տղամարդուն փախուստի դիմել (տեսանյութ)
ВидеоՄեծ Բրիտանիայում, Ուելսի Քարդիֆ քաղաքի 77-ամյա բնակիչը բռունցքների օգնությամբ ստիպել է իրեն կողոպտել ցանկացող տղամարդուն փախուստի դիմել:
Independent-ը հրապարակել է միջադեպի տեսագրությունը:
Փետրվարի 5-ին թոշակառու տղամարդը բանկոմատից գումար էր հանում, երբ հանկարծ նրա վրա է հարձակվում կողոպտիչն ու պահանջում է նրա բանկային քարտն ու գումարը:
Ինչպես երևում է կադրերում, կարճ ծեծկռտուքից հետո թոշակառուն մոտենում է ավազակին և մի քանի անգամ բռունցքով հարվածում նրան:
Վախեցած գողը փախուստի է դիմում և թաքնվում հանցագործության վայրից:
Նշվում է, որ ոստիկանությունն սկսել է որոնել հարձակումն իրականացնողին: