Մարդկային օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքը
ОбществоԻսպանացի բժիշկ-դիետոլոգ Այթոր Սանչեսը կոճապղպեղը անվանել է մարդու օրգանիզմի համար անփոխարինելի մթերք: Այս մասին հայտնում է տեղական La Vanguardia թերթը:
Փորձագետի խոսքերով՝ կոճապղպեղը իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ օգնում է օրորվելու դեպքում: Սրտխառնոցից ազատվելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս կոճապղպեղի բլիթներ ուտել կամ կոճապղպեղով թեյ խմել։
Սանչեսը նախազգուշացնում է, որ կոճապղպեղը մեծացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը: Դիաբետիկները պետք է այս մթերքը զգուշությամբ օգտագործեն:
Դիետոլոգը նաեւ նախազգուշացրել է, որ կոճապղպեղը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել, բայց դրա համար այն պետք է շատ ուտել: Մթերքը որպես համեմունք օգտագործելու դեպքու, կողմնակի ազդեցություններից կարելի է խուսափել, հայտնում է Lenta.ru-ն: