Ձերբակալել են երեխային գլխիվայր թափահարած ծնողներին
ОбществоՍոչիում ձերբակալել են երեխային գլխիվայր թափահարած ծնողներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:
Տեսանյութը, որում տղամարդդն անտառում նստած է աթոռի վրա և բռնել է երեխայի ոտքից ու տիկնիկի նման թափահարում է նրան, նախօրեին է հայտնվել համացանցում: Երեխայի ծնողների ինքնությունը պարզվել է. հայրը 35-ամյա մոսկվաբնակ տղամարդ է, մայրը` Բելգորոդի 27-ամա բնակչուհի: Նրանք ապրել են անտառում տեղադրված վրանում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց տեղափոխել բաժանմունք և արձանագրություններ կազմել վերջիններիս դեմ՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգներին չենթարկվելու» հոդվածով: Դատարանը նրանց վարչական կալանքի է ուղարկել 10 օրով:
Նրանց մոտ բուսական ծաղման կանաչա-մոխրագույն նյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված հարմարանք:
Բերման ենթարկվածների երկու ամսական դստերը տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: