Որ տարին է ամենասարսափելին եղել մարդկության համար
ОбществоՀամարվում է, որ 2020 թվականն, իր բազմաթիվ աղետներով, կարող է դառնալ մարդկության պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը, բայց մինչ այդպիսի հայտարարություններ անելը անհրաժեշտ է ուսումնասիրել արդեն կուտակված փորձը: Մեր քաղաքակրթության պատմության ընթացքում եղել են ավելի սարսափելի ժամանակներ, հայտնում է Planet- today-ը:
Քչերը գիտեն, որ 1931-ին տեղի է ունեցել Չինական մեծ ջրհեղեղը, որը հսկայական չափերի աղետ է դարձել՝ Կենտրոնական Չինաստանի հարավի խիտ բնակեցված շրջանների համար: Երկրի խոշորագույն գետերը դուրս են եկել ափերից եւ բառացիորեն հեղեղել են Նանկին քաղաքը՝ սպանելով 200 000 մարդու: Ջհեղեղի հետեւանքով քաղցից եւ հիվանդությունից մահացել է եւս 1-4 միլիոն մարդ:
1201 թվականին Եգիպտոսում եւ Սիրիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքով աննախադեպ ավերածություններ են եղել: Ստորգետնյա ցնցումները հասել են մինչեւ Միջագետք եւ Սիցիլիա՝ ավերելով յուրաքանչյուր քաղաք իրենց ճանապարհին: Ենթադրվում է, որ այդ հզոր երկրաշարժի հետեւանքով առնվազն մեկ միլիոն մարդ է զոհվել:
Բայց մենք դեռ պարզապես մոտենում ենք ողջ պատմության ընթացքում ամենասարսափելի տարուն: Հարվարդի համալսարանի գիտնականներն ասում են, որ դա մեր թվարկության 536 թվականն է եղել։ «Այս տարին մի մղձավանջի սկիզբ էր, որը տեւեց մի քանի տարի: Խիտ մառախուղը մթության մեջ էր ընկղմել Եվրոպան, Միջին Արեւելքը եւ Ասիայի մի մասը, որը տեւել է տասնութ ամիս: Արեւը լուսավորում էր Լուսնի նման, ջերմաստիճանը իջել էր 1,5-2,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, սկսվել էին լայնածավալ կլիմայական փոփոխություններ, որոնք հանգեցրել էին բազմաթիվ աղետների եւ համաճարակների: Սով, ժանտախտ, արեւելյան Հռոմեական կայսրության փլուզում՝ սրանք այդ աղետի միայն որոշ հետեւանքներն են»,- ասում են հետազոտողները` նշելով, որ այդ ամենի պատճառը Իսլանդիայում հրաբխի հզոր ժայթքումն էր, որն օդը մոխրով էր լցրել: