Ադրբեջանն առաջ է տանում թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում․ Զատուլին
Политика

Բաքուն Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին.
«Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է՝ նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և նրանց հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից գոտում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում»,– REX-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից հետո Բաքուն այլեւս Ռուսաստանի կարիքը չուներ։