Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes ML 350-ն ու Toyota Camry-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ОбществоԱյսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Սարի Թաղ 28 փողոցի սկզբնամասում բախվել են 25-ամյա Գևորգ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի 94 GV 949 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ներսիսյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 01 AD 005 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բադալյանն ու տեսուչներ Արման Պետրոսյանը և Վահե Վանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է , որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, հետաքննիչի հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: