ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր
Экономика![](banners/solaron_s.gif?v=4)
![ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր](/timthumb.php?src=disc/24-01-25/d29317e5add766579c3178b1374e28b5.jpg&w=780)
ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է Mastercard վճարային համակարգի բարձր գնահատականին՝ ստանալով «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակը։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտարարվել են հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Մրցանակը շնորհվել է փոքր և միջին բիզնեսում քարտային գործարքների զարգացման համար։ ԱրարատԲանկի և Mastercard-ի երկարամյա գործընկերության ընթացքում բանկն արժանացել է նաև «Դրամապանակային վճարումների դինամիկ աճ» մրցանակին:
ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ սպասարկելով ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղ և ավելի քան 1000 աշխատակից։ Բանկը համագործակցում է բազում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը: Բանկի խոշոր բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, Բարսեղ Բեգլարյանը և Սանասար Բեգլարյանը: