Արթուր Վանեցյանը դեռ կանդրադառնա համաճարակի հետևանքներին
ПолитикаԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անհանգստացած է կորոնավիրուսի պատճառով մահացածների աննախադեպ բարձր ցուցանիշներով:
Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։ Գուցե մեծ թվով մահվան պատճառները հենց դրա՞նք են։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել, լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է հայտնվել հիվանդանոցում և արդյո՞ք սա մահվան պատճառ չէ։ Նրա դիտարկմամբ պետք է գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ է արել այս օղակի սխալը ուղղելու համար։
«Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին»,- նշել է Վանեցյանը։