Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե (մեր տվյալներով՝ առնվազն 20 րոպե - խմբ.) է գնացքն ուշացել»,– նշեց Ասլանյանը։
Հարցին` թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա շեշտեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։
Միջադեպը տեղի է ունեցել կայարաններից մեկի բաց հատվածում։
Հետևեք մեզ՝ այստեղ