Քանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջ
ВидеоՌեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կարող է ներքաշվել պրոդյուսեր Փի Դիդդիի դատական գործընթացներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ուեսթը ենթադրում է, որ իրեն կարող են դատարան կանչել որպես վկա, քանի որ երկար տարիներ ընկերություն է արել Կոմբսի հետ: Արվեստագետները դադարել են շփվել 2019 թվականին, երբ Ուեսթը հանրության առաջ հայտնվել էր «Սպիտակ կյանքը կարևոր է» գրությամբ շապիկով։
Ռեփերը նաև ավելի շատ ժամանակ է անցկացնում արտերկրում՝ իր դեմ ուղղված մի շարք մեղադրանքների պատճառով, ներառյալ անօրինական աշխատանքից ազատվելը և սեռական ոտնձգությունները: