ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության երեք ծրագրերով անցած տարի տրամադրվել է 89 միլիարդ 370 միլիոն դրամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 15-ի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել նորացված ծրագիր։ Այս ձմռան ամիսներին ֆինանսական աջակցությունը կստանան գրեթե բոլորը, իսկ ապրիլից այն աստիճանաբար ավելի թիրախային կդարձնենք։ Սրա նպատակն ավելի մեծ ներառում ընդգրկելն է, ինչպես նաև դեպի աշխատանք և զբաղվածություն խթանելն ու բնակապահովման ծրագիր ուղղորդելը»,-հավելեց Մկրտչյանը։
Նա ուրախությամբ փաստեց, որ տարեվերջին ակտիվություն է սկսվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի շուրջ, և ներկայում 440 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր։
Մկրտչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ԼՂ-ի բռնի տեղահանված շուրջ 25 հազար անձ ապահովված է զբաղվածությամբ, որոնց մի մասը նաև պետական աջակցությամբ։