ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն
ЭкономикаՌուսաստանը, Իրանը և Ադրբեջանը հունվարի 28-ին հանդիպում կանցկացնեն տրանսպորտի հարցով։ Հանդիպման անցկացման վայրը և մակարդակը նշված չեն:
Այս հարցը քննարկել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիգը և ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը՝ առցանց բանակցություններում։
Գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման տեխնիկական և կատարողական աշխատանքների մասին։