Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
МеждународноеԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին չվերթ իրականացնել դեպի Դամասկոս, գրում է Daily Sabah-ը։
«Մենք ծրագրում ենք առաջիկա օրերին թռիչքներ կատարել Թուրքիայից (Դամասկոս)... Երբ Դամասկոսի և Ստամբուլի միջև կապ հաստատվի, մենք կլուծենք հրատապ խնդիրը։ Մենք շարունակում ենք աշխատել այս հարցի շուրջ»,- ասել է Ուրալօղլուն։
NTV-ին տված հարցազրույցում թուրք նախարարն ասել է, որ Ստամբուլը Դամասկոսի հետ կապող կանոնավոր թռիչքներ են նախատեսվում, երբ օդանավակայանի ռադարային համակարգը գործարկվի։ Չներկայացնելով կանոնավոր չվերթների մեկնարկի հստակ ժամկետներ՝ նա ասաց, որ դա ամենայն հավանականությամբ կպահանջի երեքից չորս ամսից ոչ ավելի։
Այս շաբաթվա սկզբին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին միջազգային առևտրային չվերթը Սիրիա կատարվեց, երբ Qatar Airways-ը վայրէջք կատարեց Դամասկոսի միջազգային օդանավակայանում:
Անցյալ շաբաթ Qatar Airways-ը հայտարարեց, որ երեքշաբթիից սկսած շաբաթական երեք չվերթ է իրականացնելու դեպի Դամասկոս: