Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ կա տուժած
ОбществоՕգոստոսի 12-ին՝ ժամը 23։15-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վահագն Հ., ծնված 1980 թ.), «Reno» (վարորդ՝ Գևորգ Ի., ծնված 1992 թ.), «ZIL» (վարորդ՝ Լյուդվիգ Հ., ծնված 1990 թ.), «ZIL» (վարորդ՝ Հովհաննես Ե., ծնված 1977 թ.) և «Opel Аstra G» (վարորդ՝ Սարգիս Ա., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա.-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։