Իսրայելը հարված է հասցրել Եմենի օդանավակայանին, սպառնացել հետապնդել հութիների առաջնորդներին
МеждународноеԻսրայելական ավիացիան հարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանեի միջազգային օդանավակայանին։ Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ հարվածը պատասխան էր Եմենի՝ Իսրայելի վրա շարունակվող հարձակումներին։
Իր հերթին Եմենի ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման է ենթարկվել օդանավակայանի շենքը, որտեղ եղել են բուժման նպատակով արտասահման մեկնող հիվանդներ:
Եմենին ավիահարվածներից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է հետապնդել հութիների բոլոր առաջնորդներին։ Հայտնում է The Times of Israel-ը։