Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
ВидеоՄագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը, ասել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ Այս մասին գրում է news.ru-ն:
Նրա խոսքով՝ փոթորիկն առաջացել է դեկտեմբերի 23-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումից։ Դրա ինտենսիվությունը հասել է առավելագույն X դասի սահմանին, ուստի մագնիսական փոթորիկի հզորությունը Երկրի վրա կհասնի G1–G2 դասի։ Բացի այդ, բռնկումը կարող է առաջացնել հյուսիսափայլ:
«Արտանետումը Երկիր կհասնի դեկտեմբերի 25-ի երկրորդ կեսին և ժամը 15:00-ից հետո կառաջացնի չափավոր մագնիսական փոթորիկ՝ G1-G2 դասի: Մագնիսական փոթորկի նախնական տևողությունը գնահատվում է 8-10 ժամ», - պարզաբանել է մասնագետը։