Կամչատկայում կործանված Ան-2 ինքնաթիռի անձնակազմը ողջ է հայտնաբերվել
МеждународноеԿամչատկայում օրեր տևած որոնումներից հետո հայտնաբերվել է կործանված Ան-2 ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը, որի անդամները 5 օր փորձել են տաքանալ՝ ձյան մեջ փոս փորելով։ Այս մասին գրում է Mash թելեգրամյան ալիքը:
Վթարի օրը սաստիկ ցրտի պատճառով ինքնաթիռի արագությունը սկսել է դանդաղել։ Ընկնելիս այն շրջվել է, քանի որ ծանրաբեռնված է եղել։
Փրկվելու համար անձնակազմը փոս է փորել, որտեղ վառելանյութ է վառել և տաքացել մինչև փրկարարների ժամանելը։ Սննդի և վառելիքի պաշարները վերջանում էին, բայց նրանք կարողացել են փրկվել։
Ան-2 ինքնաթիռում եղել է երկու օդաչու և մեկ ուղևոր: Այժմ նրանք ուղղաթիռով թռչում են Միլկովոյի հիվանդանոց։