Եթե հիմա զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան իրենց դիրքերում ամրապնդվել. Պուտին
ПолитикаՌուսական բանակն այժմ առաջ է շարժվում, իսկ ուկրաինական զինված ուժերը հյուծվում են։ Եթե զինադադար հայտարարվի, ուկրաինական զորքերը կկարողանան ամրապնդվել իրենց դիրքերում, ըստ «Коммерсантъ»-ի՝ տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է զինադադարից։
«Արժե կանգ առնել մեկ շաբաթ, դա նշանակում է հնարավորություն տալ հակառակորդին ամրապնդվելու այդ դիրքերում։ Մեզ ոչ թե զինադադար է պետք, այլ երկարաժամկետ խաղաղություն»,-ասել է ՌԴ նախագահը։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը երեք անգամ համաձայնել է գործարք կնքել Ուկրաինայի հետ, սակայն Ուկրաինան միշտ խախտել է պայմանավորվածությունները։
Ռուսաստանի նախագահը հայտնել է նաև, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել է Սուրբ Ծննդյան զինադադար «մեկ-երկու օրով»։ Պուտինը նրան առաջարկել է նախ հստակեցնել Ուկրաինայի դիրքորոշումը: Իսկ Կիևը մերժել է և՛ զինադադարի, և՛ գերիների փոխանակման առաջարկը։ Պուտինը հավելել է, որ զինադադարի պահպանման երաշխիքների ապահովման հարցը բարդ է, սակայն լուծումներ «հնարավոր է գտնել»։