ԱՄՆ-ում բանտարկյալները դիտմամբ վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)
Լոս Անջելեսում բանտարկյալները փորձել են կորոնավիրուսով վարակվել, որպեսզի վաղաժամկետ ազատ արձակվեն բանտից: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով շերիֆ Ալեքս Վիլլիանուեվուին:
Շերիֆի խոսքով՝ նախորդ ամիս անվտանգության տեսախցիկի միջոցով արված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են Պիթչեսի կալանավայրի բանտարկյալները նույն շշից տաք ջուր խմում, որպեսզի բարձրացնեն իրենց ջերմությունը և միմյանց են փոխանցում դիմակը: Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք բանտարկյալներից որևէ մեկը վարակված է եղել կորոնավիրուսով, թե ոչ:
Պարբերականը նշում է, որ մեկ շաբաթ անց 21 բանտարկյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
«Մինչ այդ մենք չունեինք բանտարկյալներ՝ թեստի դրական պատասխանով, իսկ հիմա նույնիսկ անձնակազմում կան վարակվածներ»,- ասում է շերիֆը:
Նրա խոսքով՝ բանտարկյալները հերքում են, որ դիտմամբ են վարակվել: