Եթե Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Политика![](banners/solaron_s.gif?v=4)
![Եթե Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի](/timthumb.php?src=disc/18-12-24/2f796f0c92c847091b7c4b5a532b4aa9.jpg&w=780)
Եթե Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի վրա՝ սկսած Սև ծովի անվտանգությունից մինչև Հայաստանի եվրոպական ապագան. այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կապված է ոչ միայն նրա ժողովրդավարության և քաղաքական ընտրությունների, այլև Եվրոպայի և նրա ռազմավարական շահերի հետ», - շեշտել է Զուրաբիշվիլին:
Նա կոչ է արել Եվրոպային և Արևմուտքին ամուր քաղաքական աջակցություն ցուցաբերել Վրաստանում ժողովրդավարական ձայներին, աջակցել արդարությանը, քաղբանտարկյալների ազատ արձակմանը և վճռականորեն աջակցել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչերին:
«Եվրոպան առայժմ միայն կիսով չափ է դիմակայել մարտահրավերին: Նա դանդաղ է արթնանալու և դանդաղ է արձագանքելու հարցերում: Շատ ավելին էր կարելի անել և պետք է անել», - նշել է նա։