«Կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սլավմեդ» ԲԿ է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հասցեում և անհայտ հանգամանքների հետևանքով՝ հարազատների կողմից «կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սլավմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել է մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Աշոտ Գ․-ն է, ով մարմնական վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտա թիվ 2 հասցեում՝ դալանի մոտ:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի տվյալները պարզելու և նախաքննության ներկայացնելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ