Սիրիական թնջուկը լուրջ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար, միևնույն ժամանակ նաև որոշ հնարավորություններ բացում. ՀայաՔվե
ПолитикаՄարտահրավերներն ակնհայտ են՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ուժեղացրել են Թուրքիային, ընկալվում են որպես Ռուսաստանի և Իրանի պարտություն:
Շատերն ակնկալում են, որ Սիրիայում իրավիճակը վերահսկողության տակ վերցնելուց հետո Թուրքիան իր ուժերը կկենտրոնացնի Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, մասնավորապես` կփորձի ուժային և դիվանագիտական ճնշման միջոցով հասնել Սյունիքի տարածքով միջանցքի բացմանը։
Դրանով հանդերձ, այստեղ իրավիճակը նաև հակառակ կողմն ունի։ Նախ, Սիրիայում իրադրությունը կայունացնելը հեշտ չի լինելու, մեծ ջանքեր և ռեսուրսներ է պահանջելու, այլապես երկիրը շատ արագ կներքաշվի քաղաքացիական պատերազմի նոր փուլի մեջ։
•Սա առաջնահերթորեն հենց Թուրքիայից է պահանջվելու, քանի որ այն փաստացի
պատասխանատվություն է ստանձնել Սիրիայի նոր իշխանության համար և նրա քաղաքական երաշխավորն է:
պատասխանատվություն է ստանձնել Սիրիայի նոր իշխանության համար և նրա քաղաքական երաշխավորն է: