«ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք Չալաբյան
Общество«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած ուրբաթ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը:
Անցած ուրբաթ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը:
Մրցույթի արդյունքում տարեկան անվանական կրթաթոշակների արժանացան 16 ուսանողներ, որոնց ընտանիքները անմիջական կորուստ են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար մղվող տարբեր մարտական գործողությունների ընթացքում, և որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ ու իրենց կատարած հանրային աշխատանքով:
Ինձ բախտ վիճակվեց «ՀայաՔվե» անունից հանձնել կրթաթոշակների հավաստագրերը մրցույթի բոլոր հաղթողներին, և յուրաքանչյուր երիտասարդի հետ կիսել իր մեծ հուզմունքն ու հպարտությունը: Ստորև լուսանկարում ներկայացված են մրցույթի հաղթողներն ու մասնակիցները, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամները, որոնց աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այս ամենը իրականություն դարձնել:
Շնորհավորում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին, կանաչ ճանապարհ ցանկանում իրենց կյանքի բոլոր հետագա ձեռնարկումներում: