Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 47 ուկրաինական ԱԹՍ, 29-ը` Ռոստովի մարզի տարածքում, 8-ը` Կրասնոդարի երկրամասի տարածքում, 3-ական՝ Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի մարզերի տարածքներում, 1-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։