Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին իշխող կուսակցության ղեկավարների մասին վիրավորական գրառման մեջ ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել հայերի մասին։
«Եթե գենետիկայից ինչ-որ բան հասկանում եմ, այս երկու էակներն (խոսքը Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի մասին է - «Փաստ») իրենց տեսքով որևէ վրացական բան չունեն: Իվանիշվիլին միաժամանակ նման է սարմատ-սկյութների, պեչենեգների և խազարների խառնածին մսի զանգվածի, իսկ այս երկրորդ խելագարը՝ ավելի շուտ Կորեայի դիկտատոր Կիմ Իր Սենի թոռան կերպարն է: Իսկ երկրորդ շարքում ներկայացված պարոնները դաշնակցականների մարմնավորումներն են և խնամքով թաքցնում են մեր անբաժանելի եղբայրական ժողովրդի հետ գենետիկ կապը...»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Իրենց ներքին «բազարների» մեջ հայերին հիշելը Վրաստանի որոշ ընդդիմադիրների համար, կարծես, դառնում է սովորական երևույթ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին, անկախ իր պաշտոնից կարելի է հանգիստ ընդդիմադիր համարել, նկարագրելու համար Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում թույլ տրված ենթադրյալ խախտումները, օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը։ Դե, նույն Զուրաբիշվիլիի՝ Հայաստանի տարածքները «պատմական Վրաստան» ներկայացնող վրացական զբոսաշրջային կազմակերպություններից մեկի գովազդային հրապարակմամբ կիսվելու մասին էլ չենք խոսում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում