ՀԷՑ-ից տեղեկացնում են
ОбществоՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 11:17-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Ձրվեժ, Բագրեւանդ թաղամասերը, Բալահովիտ գյուղը, Երեւանի Ավան, Քանաքեռ, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանները, Արաբկիր վարչական շրջանի մի մասը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օպերատիվ աշխատանքի արդյունքում ժամը 11:40 բոլոր թաղամասերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։