Կորոնավիրուսով ունենք 6 հիվանդ. վարակի բոլոր օջախները կարելի է համարել մարված կամ մեկուսացված. ԱՀ պարետ
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս վերացված չեն վերացված, և նախկինում նշանակված սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ:
Բացի այդ, պետությունը սկսել է սոցիալական աջակցության նոր ծրագրերի ներդրման գործընթաց:
Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ Արցախ մուտքի եւ ելքի սահմանափակումները կպահպանվեն, առանձին տարածքներում ազատ տեղաշարժման սահմանափակումներ կարող են լինել, կսահմանափակվեն հանրային հավաքները:
Նա հավելել է, որ այս պահի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք, որից 8-ն ապաքինվել են. «Վարակի բոլոր օջախները կարելի է համարել մարված կամ մեկուսացված: 6 հոգուց 4-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից են, մի ընտանիքի անդամներ են, եւս երկու հոգին Նոր Բրաջուր համայնքից են՝ տարբեր ընտանիքներից: բոլոր դեպքերը կապված են մի աղբյուրի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ որոշվել է այդ համայնքներում սահմանափակել ազատ տեղաշարժի իրավունքը. «Այդ ռեժիմը կպահկանվի առնվազն 14 օր: Եթե նոր դեպք ի հայտ չգա, սահմանափակումները կհանվեն»:
Սահմանափակումներ կիրառվող բոլոր համայնքների բնակիչներին Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության միջոցով կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն 14 օրվա համար: Դրանք կլինեն պարենի, պաշտպանիչ միջոցների տեսքով: