Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի
МеждународноеՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուսական նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռը, որը խոցել է Դնեպրում գտնվող ռազմական օբյեկտը, գոյություն չունի։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական Единые новости հեռուստաալիքի եթերում, փոխանցում է rbc.ru-ն:
«Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա. սա ոչ ադեկվատ մարդ է (նկատի ունի Պուտինին-Խմբ.), որն իր համար ինչ-որ անուններ է հորինում։ Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է «Օրեշնիկ»-ի մասին նոյեմբերի 21-ին, այն օգտագործվել է Դնեպրում գտնվող օբյեկտին պատասխան հարվածի ժամանակ այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներ է հասցրել Բրյանսկի և Կուրսկի մարզերում:
«Օրեշնիկ»-ը միջին հեռահարության հիպերձայնային հրթիռ է։ Հարվածի ժամանակ այն օգտագործվել է առանց միջուկային մարտագլխիկի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։