«2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին
Видео«Մոտ 2 ամիս հիվանդանոցում էր, Միքայելյան հիվանդանոցում ստացավ բուժում, արդեն տանն է: Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
Դերասանուհին նշեց, որ այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել, կարևորը տրամադրությունը լավ է, և, եթե առիթ լինի որևէ տեղ գնալու, դերասանն անպայման կգնա:
«Անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, ով ամեն բան կազմակերպեց, հավաքեց իր շուրջ լավագույն բժիշկներին՝ Լիլիթ Հարությունյանին, Սուրեն Ստեփանյանին, բոլորը իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էին»,- նշեց Լուիզան։