Միրզոյանի մանր «ժուլիկությունը»
ПолитикаՀայաստանի ԱԳՆ-ն երեկ հանդիսավոր կերպով հայտարարեց, թե Հայաստան է այցելելու Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ ԱԳՆ-ից նաև նշել էին, որ նախարարների առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում, ապա մամուլի համար հայտարարություններ են լինելու։
Արարատ Միրզոյանի գլխավորած հիմնարկը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Գերմանիայի արտգործնախարարը, որը Հայաստանում եղել է մեկ տարի առաջ, այժմ էլ հատուկ ժամանել է Երևան՝ Արարատ Միրզոյանի հետ հոգեթով զրույց ունենալու։
Իրականում, Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքու այցելելու ճանապարհին կանգ էր առել Երևանում, ձեռքի հետ ԱԳՆ այցելել, մի-երկու հարց քննարկել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Բերբոքը, հանուն արդարության, բավական դրական աշխատանք է տանում հայ-գերմանական կապերի ամրապնդման հարցում, ՄԱԿ ԱԽ նիստերին մի քանի անգամ պաշտպանել է ՀՀ դիրքորոշումը, Բեռլինում էլ հյուրընկալել էր Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։ Բայց նա, առաջին հերթին, Գերմանիայի շահերի պաշտպանն է և Ադրբեջան է մեկնում այդ երկրի շահերն առաջ մղելու համար։
Դրական է, իհարկե, որ կանգառ է անում Հայաստանում, ճշտում ՀՀ դիրքորոշումները։ Խնդիրն այս դեպքում Արարատ Միրզոյանի և նրա ղեկավարած կառույցի մեջ է, որ տարրական արարողակարգը պահպանել չեն ուզում, փորձում են ստել սեփական ժողովրդին։
Ահա այսպիսի կեղծ շոուներով էլ երկիր են ղեկավարում։
Աննա Բարսեղյան