Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով
ПолитикаՆոյեմբերի 16-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ էր փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել էին նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
ԱՄՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Դոնալդ Թրամփին հետաքրքրել է Հայաստանը որպես երկիր, որը կարող է լինել պլացդարմ, եթե Իրանի հետ խնդիրներ առաջանան, Իսրայելը սկսի լայնածավալ թեժացում։ Եվ այդ առումով է եղել խոսակցությունը, որի ժամանակ Թրամփը հիմնականում նշել է, թե իրենց հետաքրքրում է տարածաշրջանը Իրանի դեմ պայքարի առումով։ ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, թե մեծ ուշադրություն են դարձնելու այդ հարցին, հույս ունեն, որ պաշտոնական Երևանը կարող է համագործակցել այդ իմաստով։ Փաշինյանը նշել է, թե Միացյալ Նահանգների քաղաքականությունը հասկանալով են վերաբերվել Հայաստանում, նաև Վաշինգտոնն է հասկացել, որ Հայաստանը չի կարող չհամագործակցել Իրանի հետ։ Նշել է, թե լուրջ քննարկելու հարցեր կարող են լինել։ Հիշեցրել է Բոլթոնի այցը, ակնարկել, որ խոսելու թեմաներ կան, այնպես չէ, որ Հայաստանը միանշանակ փորձելու է փախչել ամերիկյան քաղաքականության ծիրից։
Քննարկել են նաև երկկողմ առևտուրը, որը, նրա խոսքով, ծիծաղելի ցածր է։ Ակնարկել է, որ որոշակի կադրային փոփոխություններ կանի տարածաշրջանի հետ կապված, կարող է դրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի փոխման հարցը, քանի որ Քրիստինա Քվինը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է և կարող է խնդրահարույց լինել։
Կարինե Գասպարյան