Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ)
ВидеоՎրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` խորհրդարանական ընտրությունների վերջնական արձանագրության քննարկման ժամանակ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։ Նիստը ստիպված են եղել ընդհատել։