Նորագավիթի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են թիվ 51 ավտոբուսը, «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. Shamshyan
ОбществоԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Նորագավիթի նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ բախվել են Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ի արած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 56-ամյա Տիգրան Վ.-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: