Էրդողանը պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
МеждународноеԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է շարունակել Մերձավոր Արևելքի խնդիրների քննարկումը։ Նա հավելել է, որ թուրքական կողմը սկսել է կապ հաստատել Թրամփի հետ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին գրում է yeniakit.com.tr կայքը:
«Մենք կշարունակենք մեր բանակցությունները Դոնալդ Թրամփի հետ նրա պաշտոնավարման նոր ժամկետում և կքննարկենք Մերձավոր Արևելքի իրադարձությունները՝ համաձայն նրա, ինչի շուրջ նախկինում պայմանավորվել ենք։ Օրինակ՝ մենք կդիտարկենք Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու և ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության»-ն աջակցությունը դադարեցնելու հարցը»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է, որ Անկարան մտադիր է Վաշինգտոնի հետ քննարկել Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի դեմ։
«Մենք հուսով ենք, որ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում տարածաշրջանում կհաստատվի մշտական խաղաղության և հանգստության շրջան»,- եզրափակել է Էրդողանը։