ՌԴ-ում 15-ամյա որդին կացնով սպանել է քնած մորը
ПолитикаՄոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում 15-ամյա դպրոցականը կացնով սպանել է քնած մորը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները։
Ըստ նախաքննության՝ պատճառն այն է, որ մայրն օրերով արգելել է նրան խաղալ համակարգչով, խլել է հեռախոսը և նախատել դպրոցից բացակայելու համար։
Տղան իր ոտքով եկել է ոստիկնաության բաժին և ասել, որ սպանել է մորը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մահից չորս ժամ անց հայտնաբերվել է 48-ամյա կնոջ դի։
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, հետաքննությունը գտնվում է Մոսկվայի մարզի դատախազության հսկողության ներքո։
Գլխավոր լուսանկարում մայրն է որդու հետ, այն արվել է 2010թ.-ին։