Մահացել է դերասանուհի Լեյլա Կիրակոսյանը
Общество84 տարեկան հասակում մահացել է դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Լեյլա Կիրակոսյանը, հայտնում է Լենսովետ թատրոնը։ «Նոյեմբերի 5-ին, 84 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լեյլա Զենիքովնա Կիրակոսյանը»,– ասվում է հրապարակման մեջ։ Դերասանուհին ծնվել է 1941 թվականին, ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը: