Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա
МеждународноеԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը հետևողական է։ Մենք կշարունակենք դիտարկել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ համաձայն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և երկու կողմերի համար շահավետ համագործակցության սկզբունքների»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես Վաշինգտոն-Պեկին հարաբերությունների վրա կազդի Թրամփի վերադարձը Սպիտակ տուն։
Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ ըստ վերլուծաբանների՝ Թրամփի նախագահության օրոք Պեկինի նկատմամբ ավելի բուռն հռետորաբանություն և ավելի խիստ մաքսատուրքեր կարող են լինել։