Լիբանանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում
ПолитикаՄարիամ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օրերս տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն որը, տրանսպորտային բարեփոխումների թոհ ու բոհի և այլ առօրյա խնդիրների մեջ գուցե դուրս մնաց հասարակության որոշ շերտերի տեսադաշտից:
Լիբանանի երբեմնի ծաղկուն հայ համայնքը խնդիրների առաջ է: Համացանցից տեղեկացանք, որ շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հեռախոսազրույցը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Արամ Ա-ի հետ, ի դեպ որին հաջորդեց ԱՄՆ նախկին նախագահ և այժմ նախագահի թեկնածու` Դոնալդ Թրամփի հեռախոսազանգը,: Կարելի է նկատել, որ ըստ էության զրույցի թեման երկու դեպքում էլ եղել է նույնը `այն է պատերազմների ծանր հետևանքները : Օրակարգի հրատապությունը կարիք չկա անգամ ներկայացնելու:
Ինչպես պարզ դարձավ զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ծանոթացել է Լիբանանի հայության խնդիրներին ու պատրաստակամություն է հայտնել տարբեր ծրագրեր իրականացնել մեր ազգակիցներին աջակցելու համար:
Ինչպես կարելի է նկատել Գ.Ծառուկյանը մշտապես կարևորում և նախաձեռնում է հայկական միասնականության, ներքին համերշախությանը միտված բազմաթիվ ծրագրեր, և Լիբանանի մեր հայրենակիցների խնդիրները ևս չէին կարող անմասն մնալ Ծառուկյանի տեսադաշտից:
Պետք է հիշել նաև, որ դեռևս տարիներ առաջ խաղաղության պայմաններում Գագիկ Ծառուկյանը խոշոր գումարներ էր հատկացրել սփյուռքի մեր գաղութներին տարբեր խնդիրների լուծման նպատակով: Անկախ նրանից թե աշխարհի որ հատվածում ու ինչ քաղաքական պայմաններ են եղել Գագիկ Ծառուկյանը այն քչերից է ով արձագանքում է, և մշտապես կանգնած է իր ազգակիցների կողքին: