Արթուր Վանեցյանը դեմ է մանիպուլյացիաներին
ПолитикаԷժան քայլերով դիվիդենտներ շահելը երբեք էլ չի եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործելաոճը: Լուրջ կառույցում լուրջ պաշտոն զբաղեցրած նախկին պետական պաշտոնյայի համար առաջնայինը ոչ թե շոուներ կազմակերպելն է, այլ փաստերով խոսելը: Ուստի շատ դեպքերում, նա նույնիսկ անիմաստ է համարում PR ակցիա հիշեցնող տարբեր համացանցային գրառումները մեկնաբանելը, քանի որ բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրում, առանց այն էլ, բավականին չլուծված հարցեր կան: Ուստի առաջին հերթին հարկավոր է հենց կուտակված հարցերը լուծելով զբաղվել, ոչ թե թանկարժեք ժամանակը վատնել ոչինչ չասող և հիմնազուրկ ինչ-ինչ գրառումներ մեկնաբանելու վրա:
Հենց դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանը չի տրվում սադրանքների և չի շտապում իրեն վերագրվող աղմկահարույց գրառումներին պատասխանել: ԱԱԾ նախկին տնօրենը, ինչպես միշտ, կխոսի, բայց այն ժամանակ,երբ դրա ժամանակը գա: