83 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա․ ինչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում
МеждународноеՌուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են 83 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի, Օրյոլի և Բելգորոդի շրջաններում, ինչպես նաև Ղրիմի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ անցած գիշեր կասեցվել են Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ինքնաթիռային անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություններ իրականացնելու փորձերը։
«Ուկրաինական 83 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, 36 անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի շրջանի, 20-ը՝ Բրյանսկի շրջանի, 12-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքի վրա, ութը՝ Վորոնեժի շրջանի, չորսը՝ Օրյոլի շրջանի և երեքը՝ Բելգորոդի շրջանի տարածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի Կիևի և Չեռնիգովի մարզերում ուրբաթ օրը հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում՝ համաձայն Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։
Ըստ աղբյուրի՝ ահազանգը Չեռնիգովի մարզում հայտարարվել է Մոսկվայի ժամանակով 07.24-ին, իսկ 07.33-ին ազդանշան է հնչել Կիևի մարզում։
Օրյոլի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից հետո երկու բնակելի շենք է վնասվել, սակայն զոհեր չկան, հայտնել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը Telegram-ի իր ալիքում։
«Գիշերը դժվար է եղել Օրյոլի շրջանի համար․ Հակառակորդի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը ճշտվում է, ցավոք, տուժել է երկու տուն, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։