Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
ЭкономикаԽնայողությունը ոչ միայն գումար մի կողմ դնելու և ֆինանսական անվտանգության, այլև՝ ապագայի պլանավորման, մեծ երազանքների իրագործման և նոր մարտահրավերների պատրաստ լինելու մասին է։
Հայաստանում խնայողությունների միջազգային օրը սկսել ենք նշել միայն վերջին տարիներին, սակայն տոնն արդեն 100 տարեկան է։
Օրվա նպատակը հանրության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը և խնայողությունների կատարումը խրախուսելն է։
Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես սկսել խնայել գումար, եթե դա անելը Ձեզ մոտ դեռ այնքան էլ լավ չի ստացվում։
- Դնել հստակ նպատակներ
Իմանալը, թե կոնկրետ ինչ նպատակով եք գումար խնայում, Ձեզ կօգնի լինել առավել մոտիվացված։ Նպատակը կօգնի նաև դիմանալ գայթակղություններին և չկատարել ոչ անհրաժեշտ գնումներ։
- Խնայել ճիշտ վայրում
Գումարը ներքնակի տակ պահելն արդյունավետ չէ, քանզի ինֆլյացիայի արդյունքում ձեր գումարի արժեքը ժամանակի ընթացքում կընկնի, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Ընտրե´ք խնայման այնպիսի տարբերակ, որի արդյունքում գումարը կաճի։ Այս պարագայում ավանդը, պարտատոմսեր գնելը, ներդրումներ անելը հիանալի տարբերակներ են։
- Սկսել փոքր գումարից
Գումար խնայելու համար արտասահմանում ապրող հեռու բարեկամից անակնկալ ժառանգություն սպասել պետք չէ։ Ինչքան գրագետ սկսեք վարվել անգամ ամենափոքր շահույթի հետ, այդքան մեծ է հավանականությունը, որ կկարողանաք խնայել գումար ավելի մեծ նպատակների համար:
- Օգտվել շահավետ առաջարկներից
Նախապես ֆիքսեք, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ և մինչև գնում կատարելն ուսումնասիրեք առկա լավագույն առաջարկները: Գտեք ակցիաներ, պրոմոկոդեր, քեշբեքեր։ Մի´ ամաչեք օգտվել անգամ ամենափոքր զեղչերից, քանզի ձեր ընդհանուր ծախսերում դրանք կարող են «եղանակ փոխել»։
Ամիօ բանկը, հաշվի առնելով ժամանակի պահանջը և խրախուսելով խնայողություններ կատարելը, ստեղծել է լավագույն պայմանները՝ օգնելու իր հաճախորդներին կատարել մտածված և շահավետ խնայողություններ։
Ի դեպ, բանկի առաջարկած ավանդային պայմանները շուկայում լավագույններից են, իսկ թիմը մշտապես պատրաստ է կատարել ֆինանսական խորհրդատվություն, որ Ձեր ֆինանսները տնօրինեք հնարավորինս արդյունավետ կերպով։Չմոռանաք նաև, որ AMIO Mobile-ով ավանդային հաշիվ բացելն առավել շահավետ է, քանզի ավանդի տոկոսադրույքն ավելի բարձր է։ Ամիօ բանկի առաջարկած ավանդատեսակների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ (amiobank.am)
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: