Բռնցքամարտի երիտասարդական առաջնություն. Հայաստանն առաջին մեդալն է ապահովել
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ առաջին մեդալն է ապահովում Բուդվայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում:
63.5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը բոլոր 3 ռաունդներում մեծ առավելությամբ հաղթելով Իսրայելի ներկայացուցիչ Ռայահ Աբդալահին դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հոկտեմբերի 30-ին 1/4 եզրափակիչում մենք կունենանք ևս 6 ներկայացուցիչ։
Հաղթողները կապահովեն աշխարհի առաջնության մեդալ։
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա