Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Պուտին
ПолитикаՄերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակում։
«Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40,000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Նա հավելել է, որ Գազայում սկսված ռազմական գործողությունները տարածվել են նաև Լիբանանում, «կտրուկ բարձրացել է Իրան-Իսրայել հակամարտության ջերմաստիճանը»:
«Այս ամենը հիշեցնում է շղթայական ռեակցիա և Մերձավոր Արևելքը դնում է լայնամասշտաբ պատերազմի շեմին», - ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ իսրայելապաղեստինյան հակամարտության լուծումը պետք է լինի անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ:
«Պաղեստինցի ժողովրդի նկատմամբ պատմական անարդարության վերացումը կարող է Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխիք դառնալ: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, բռնության արատավոր շղթան հնարավոր չի լինի քանդել»,- ասել է ՌԴ նախագահը: