Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի նախկին առանձնատունն արդեն նոր սեփականատեր ունի. ինչպիսին է տունը ներսից (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասաններ և նախկին ամուսիններ Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի՝ Բևեռլի Հիլզ քաղաքում գտնվող նախկին առանձնատունն արդեն նոր սեփականատեր ունի, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ անհայտ գնորդն անշարժ գույքը ձեռք է բերել 32,5 միլիոն դոլարով, այն դեպքում, երբ աստղերը 2001 թվականին դրա համար 13 միլիոն դոլար էին վճարել։
Նշվում է, որ Hilton & Hyland բրոքերային կազմակերպության կողմից առանձնատունն անցած տարի 56 միլիոն դոլարով է վաճառքի հանվել, սակայն այս տարվա մարտին արժեքի՝ 44,5 միլիոն դոլար հասնելուց հետո այն դուրս է բերվել ցուցակից։ Արդյունքում տունը վաճառվել է առանց բրոքերային կազմակերպության մասնակցության:
Հայտնի է, որ տան տեսքը տարիների ընթացքում առանձնակի փոփոխության չի ենթարկվել։
Նշենք, որ զույգը վաճառել էր գույքը 2006 թվականին՝ իրենց ամուսնալուծության ավարտից մեկ տարի անց: