Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան
ПолитикаՄեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունից առանց որևէ հիմքի հանձնվել են տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի շրջանից։
Աշխատանքային կանոնակարգ կոչվածի ընթացքը վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը հակապետական, հակասահմանադրական ու հակազգային հանցագործություն է:
Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում։ Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։
Նախ Սահմանադրական դատարանի դատավորներ, հետո Ազգային ժողովի խմբակցություն, այնուհետև անուղղակի ձևով բոլոր այն հայ մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին»,- հայտարարելէ նա: